«Արսենալը» համաձայնվեց Սոկրատիսի համար «Բորուսիային» վճարել 16 մլն ֆունտ
Դորտմունդի «Բորուսիայի» պաշտպան Սոկրատիս Պապաստատոպուլոսի տեղափոխությունը «Արսենալ» մոտենում է ավարտին:
Ակումբները համաձայնեցրել են տրանսֆերի արժեքը՝ 16 մլն ֆունտի չափով: Լոնդոնցիները նախապես 29-ամյա հույնի համար առաջարկել էին 13 միլիոն, սակայն երբ մերժում ստացավ «Բորուսիայից», որոշեցին բավարարել դորտմունդցիների պահանջը:
Սպասվում է, որ գործարքը կավարտվի այս շաբաթ: