Ֆրանսիայի վարչապետը ապրիլի 24-ին կմասնակցի Հայոց ցեղասպանության հիշատակման միջոցառմանը
Ապրիլի 24-ին Փարիզում ֆրանսահայ համայնքի կողմից կազմակերպվող Հայոց ցեղասպանության հիշատակմանը նվիրված միջոցառմանը ներկա է լինելու Ֆրանսիայի վարչապետ Էդուարդ Ֆիլիպը:
Այս մասին տեղեկանում ենք Ֆրանսիայի հայկական ընկերությունները համակարգող խորհրդի համանախագահ Մուրադ Փափազյանի ֆեյսբուքյան էջից:
Միջոցառումը տեղի է ունենալու Կոմիտասի արձանի մոտ:
Իրադարձությունը պատմական է, քանի որ առաջին անգամ այն պաշտոնական բնույթ կունենա՝ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի կողմից ապրիլի 24-ը Ֆրանսիայում Հայոց ցեղասպանության հիշատակման օր հաստատելուց հետո, որի մասին որոշումը Մակրոնը ստորագրեց ապրիլի 10-ին։