211652_close_icon
views-count1709 դիտում article-date 09:55 18-04-2019

Ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանի պաշտոնանկության հարցն այսօր կդրվի քվեարկության. «Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է. ««Լուսավոր Հայաստան» խմբակցությունը այսօր քվեարկության կդնի ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանի պաշտոնանկության հարցը: ԼՀ խմբակցությունը կառավարության կառուցվածքի փոփոխությունների մասին օրենքի նախագծի շրջանակում հարցապնդում էր ուղարկել կառավարություն՝ պարզելու, թե ինչ սկզբունքով են կատարվում կրճատումները, որ ՊՈԱԿ-ներն ու ԾԻԳ-երն են կրճատվում, որքան միջոցներ են խնայվում այդ կրճատման արդյունքում, և արդյոք դրանք ուղղվելու են աշխատավարձերի և թոշակների բարձրացմանը: Ֆինանսների նախարարությունը հարցապնդմանը տվել է նույնաբովանդակ և կոնկրետություն չպարունակող պատասխաններ, ինչը ԼՀԿ նախագահ Էդմոն Մարուքյանը բնորոշեց վիրավորական և խորհրդարանական կառավարման հավակնող երկրի համար վատ տարբերակ: Օգտվելով Սահմանադրության և ԱԺ կանոնակարգ օրենքի ընձեռած հնարավորությունից՝ Մարուքյանը դրեց ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանի պաշտոնանկության հարցը: Նախագիծը այսօր քվեարկության կդրվի առանց քննարկման, և դա նոր Հայաստանում կլինի աննախադեպ իրադարձություն, երբ խորհրդարանական խմբակցությունը դնում է կառավարության մեկ առանձին անդամի պաշտոնանկության հարցը»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր