211652_close_icon
views-count11111 դիտում article-date 23:16 17-04-2019

«Առաջին հարցազրույցը Սերժ Սարգսյանը տալու է անպայման և բացառապես հայկական լրատվամիջոցներին». Գառնիկ Իսագուլյան. 168.am

[url=https://168.am/2019/04/17/1110594.html?fbclid=IwAR28y7Zzt3NEFSD4CfsIu-jGMYZrq28PAMkPlJeaJzxErBDBVekoiyyH57M]168.am[/url]-ը գրում է. Տևական ժամանակ է, որ մամուլում չեն դադարում լուրերն այն մասին, որ ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանն իր պաշտոնաթողությունից մեկ տարի անց հրապարակային խոսքով է հանդես գալու, որում կպատասխանի հասարակությանը հուզող տարատեսակ հարցերի՝ սկսած «Նիկոլը ճիշտ էր, ես սխավեցի» արտահայտության մեկնաբանությունից՝ մինչև նոր իշխանությունների վարած ներքին ու արտաքին քաղաքականությանը տրվող գնահատականներ։ Մամուլում հրապարակումներ եղան նաև այն մասին, որ Սերժ Սարգսյանից հարցազրույց է վերցրել իրեն հայերի մեծ բարեկամ համարող ռուս հեռուստալրագրող Վլադիմիր Սոլովյովը, և այդ հարցազրույցը ապրիլի 23-ին եթեր է հեռարձակվելու ռուսական 2-րդ հեռուստաալիքով։ Որոշ ժամանակ անց, սակայն, Սոլովյովը հերքեց այդ տեղեկատվությունը։ «Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ Գառնիկ Իսագուլյանին, ով, հաճախ է հանդիպում Հանրապետության 3-րդ նախագահի հետ, հարց ուղղեցինք՝ արդյո՞ք իրականությանը համապատասխանում են Սերժ Սարգսյանի՝ ռուսական հեռուստաընկերություններից մեկին հարցազրույց տալու մասին լուրերը, վերջինս պատասխանեց. «Շատ լավ ճանաչելով Սերժ Սարգսյանին՝ կարող եմ ասել, որ, եթե մեկ տարի ինքը որևէ լրատվամիջոցի հարցազրույց չի տվել, ապա բացառվում է, որ առաջին հարցազրույցը տա ոչ հայկական մամուլի միջոցներին, լինի դա ռուսական, ֆրանսիական թե մեկ այլ երկրի լրատվամիջոց։ Դա բացառվում է։ Եվ եթե Սերժ Սարգսյանը երբևէ այս երկար լռությունից հետո պետք է հարցազրույց տա, ապա ես կարող եմ ուղղակի հանգստացնել մեր հայկական լրատվամիջոցներին՝ ասելով, որ առաջին հարցազրույցն անպայման լինելու է հայկական լրատվամիջոցներին կամ դրանցից որևէ մեկին»։ Նա շեշտեց նաև, որ կարող է վստահաբար ասել, որ, եթե Սերժ Սարգսյանը ցանկանար որևէ, ոչ միայն՝ ռուսական, այլ՝ ցանկացած օտարերկրյա լրատվամիջոցի հարցազրույց տալ, ապա նրանք դա կանեին մեծ խանդավառությամբ։ Մանրամասներն՝ [url=https://168.am/2019/04/17/1110594.html?fbclid=IwAR28y7Zzt3NEFSD4CfsIu-jGMYZrq28PAMkPlJeaJzxErBDBVekoiyyH57M]այստեղ[/url]

Նմանատիպ նյութեր