211652_close_icon
views-count2241 դիտում article-date 15:53 17-04-2019

«Յուվենտուսի» նախագահ. Խոնարհվում եմ այս «Այաքսի» առջև. ՏԵՍԱՆՅՈՒԹ

«Յուվենտուսի» նախագահ Անդերա Անյելին մեկնաբանել է Չեմպիոնների լիգայի 1/4 եզրափակիչ պատասխան խաղում «Այաքսից» կրած պարտությունը: ««Այաքսը» արժանիորեն անցավ առաջ, բայց մենք էլ հասկանում ենք, որ վերջին 5-6 տարիներին մշտապես խաղացել ենք ՉԼ-ի քառորդ եզրափակիչում, և ցանկանում ենք տարեցտարի առաջ շարժվել: «Այաքսը» վաստակեց այս հաղթանակը: Ոչ միայն մեկ խաղով, այլ՝ երկու հանդիպումների արդյունքով: Մենք մոտ ենք ութերորդ անգամ անընդմեջ Իտալիայի չեմպիոն դառնալուն, և դա անհավանական է: «Յուվենտուսը» ՈւԵՖԱ-ի վարկանիշում 43-րդն էր, իսկ հիմա մենք 5-րդն ենք: «Այաքսը» դուրս հանեց մրցաշարից «Ռեալին» ու «Յուվենտուսին»: Մենք պետք է խոնարհվենք նրանց առջև: Իհարկե, որպես երկրպագու, ցավ եմ ապրում պարտության համար, սակայն երբեմն պետք է խոստովանել, որ մրցակիցը հիանալի էր ամբողջ մրցաշրջանի ընթացքում և բոլորը պետք է կուլտուրա ունենան մրցակցի արժանիքները նշել: «Այաքսը» ֆավորիտ չէր համարվում, սակայն այժմ նա մրցաշարի հաղթողի իրական հավակնորդ է», ասել է Անյելին:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր