211652_close_icon
views-count807 դիտում article-date 14:37 17-04-2019

Կայացել է պաշտպանության նախարարին կից կոլեգիայի հերթական նիստը

ՀՀ ՊՆ վարչական համալիրում ապրիլի 17-ին կայացել է պաշտպանության նախարարին կից կոլեգիայի հերթական նիստը։ Ինչպես հայտնեցին ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, հայկական երկու հանրապետություների զինված ուժերի փոխգործակցության շրջանակում նիստին մասնակցել են նաև ՊԲ հրամկազմի ներկայացուցիչները: Կոլեգիայի նիստի ընթացքում քննարկվել են ԶՈՒ սպառազինության և ռազմական տեխնիկայի նորոգման աշխատանքների կազմակերպմանը վերաբերող հարցեր: Զեկույցներով հանդես են եկել մի շարք վարչությունների և ծառայությունների պետեր: Նիստի ավարտին ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը հանձնարարականներ է տվել պատասխանատու ստորաբաժանումների ղեկավարներին։

Նմանատիպ նյութեր