Կայացել է պաշտպանության նախարարին կից կոլեգիայի հերթական նիստը
ՀՀ ՊՆ վարչական համալիրում ապրիլի 17-ին կայացել է պաշտպանության նախարարին կից կոլեգիայի հերթական նիստը։
Ինչպես հայտնեցին ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, հայկական երկու հանրապետություների զինված ուժերի փոխգործակցության շրջանակում նիստին մասնակցել են նաև ՊԲ հրամկազմի ներկայացուցիչները:
Կոլեգիայի նիստի ընթացքում քննարկվել են ԶՈՒ սպառազինության և ռազմական տեխնիկայի նորոգման աշխատանքների կազմակերպմանը վերաբերող հարցեր: Զեկույցներով հանդես են եկել մի շարք վարչությունների և ծառայությունների պետեր:
Նիստի ավարտին ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը հանձնարարականներ է տվել պատասխանատու ստորաբաժանումների ղեկավարներին։