211652_close_icon
views-count1745 դիտում article-date 15:29 17-04-2019

Ճանապարհատրանսպորտային պատահարներ հանրապետությունում

Ապրիլի 15-ին, ժամը 23.40-ին, Երևանի Գ. Չաուշի փողոցում իրար են բախվել «Մերսեդես», «ՎԱԶ-2106» և «Հոնդա» մակնիշի ավտոմեքենաներ. «ՎԱԶ-2106»-ի 48-ամյա վարորդը և 22-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: Կատարվում է քննություն։ *** Ապրիլի 16-ին, Երևանի Դավիթաշեն կամուրջի վրա իրար են բախվել «ԿԻԱ» մակնիշի ավտոմեքենան և անհայտ մակնիշի «Տրակտորը». «ԿԻԱ»-ի 11-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն։ *** Ապրիլի 16-ին, ժամը 12.45-ին, «Միցուբիշի» մակնիշի ավտոմեքենան Երևանի Գարեգին Նժդեհի փողոցում դուրս է եկել երթևեկելի հատվածից և վրաերթի ենթարկել 71-ամյա քաղաքացու, ապա բախվել բետոնե պատնեշին. 51-ամյա վարորդը և վրաերթի ենթարկվածը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: Կատարվում է քննություն։ *** Ապրիլի 16-ին, ժամը 14.15-ին, Երևանի Կոմիտասի պողոտայի և Փափազյան փողոցի խաչմերուկում իրար են բախվել «ԿԻԱ», «Մերսեդես» և «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենաներ. «ՎԱԶ-2106»-ի 17-ամյա ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն։ *** Ապրիլի 16-ին, ժամը 14.23-ին, «Լեքսուս» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Կոմիտասի պողոտայում վրաերթի է ենթարկել 58-ամյա քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն։ *** Ապրիլի 16-ին, ժամը 15.10-ին, հիվանդանոցից ՃՈ հերթապահ մաս հաղորդում է ստացվել, որ մարմնական վնասվածքներով իրենց մոտ բուժօգնության է դիմել 26-ամյա քաղաքացի, որը հայտնել է, որ մարմնական վնասվածքները ստացել է նույն օրը Երևանի Աճառյան փողոցում երկու անհայտ ավտոմեքենաների բախման հետևանքով: Կատարվում է քննություն։ *** Ապրիլի 16-ին, ժամը 12.40-ին, հիվանդանոցից ոստիկանության Ստեփանավանի բաժին ահազանգ է ստացվել, որ մարմնական վնասվածքներով իրենց մոտ բուժօգնություն է ստացել 56-ամյա քաղաքացի, որը հայտնել է, որ վնասվածքները ստացել է ապրիլի 15-ին, ժամը 18.50-ի սահմաններում, Մայիսյան կամուրջ-Նոյեմբերյան ճանապարհի 18-րդ կմ-ին «Նիսան Տեանա» և «Մերսեդես Բենց» մակնիշի ավտոմեքենաների բախման հետևանքով: Քաղաքացին «Մերսեդես Բենց»-ի ուղևորն է: Կատարվում է քննություն։ *** Ապրիլի 16-ին, ժամը 16.20-ի սահմաններում, Երևան-Սևան ճանապարհի 30-րդ կմ-ին իրար են բախվել «Օպել Աստրա-ՋԻ» և «ԶԻԼ-130» մակնիշի ավտոմեքենաներ. «Օպել»-ի երեք ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: Կատարվում է քննություն։ [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր