6630 դիտում
23:20 16-04-2019
Անօթևան 44 ընտանիքների համար կառուցվող տների շինարարության մեկնարկը տրվեց Լոռու մարզի Լեռնապատ գյուղից. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ ապրիլի 16-ին, մեկնարկել են աղետի գոտու բնակավայրերում երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած ընտանիքների բնակարանային խնդիրների լուծման նպատակով պետական աջակցությամբ իրականացվող բնակարանային ապահովման ծրագրի շահառու ճանաչված ընտանիքների կիսակառույց բնակելի տների շինարարական աշխատանքները:
Ծրագրը մեկնարկել է Լեռնապատ գյուղում՝ Արամայիս Եսայանի տան շինարարությամբ: Ծրագրի մեկնարկին ներկա են եղել ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանը, ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահ Վահագն Վերմիշյանը, ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի 1-ին տեղակալ Արմեն Ղուլարյանը, ՀՀ Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանը, ՀՀ Լոռու մարզպետի խորհրդական Լևոն Ասլանյանը, Լոռու մարզպետարանի քաղաքաշինության վարչության պետ Արմեն Ջանազյանը, Լեռնապատ համայնքի ղեկավար Սարիբեկ Աբազյանը, ՀՀ քաղաքաշինության կոմիտեի, Լոռու մարզպետարանի պատասխանատու աշխատակիցներ, «Ֆուլեր տնաշինական կենտրոն» Բարեգործական հասարակական կազմակերպության աշխատակիցներ՝ նախագահ Աշոտ Եղիազարյանի գլխավորությամբ:
ՀՀ կառավարության 2018թ. նոյեմբերի 22-ի, թիվ 1339-Ն որոշման համաձայն 2018թ. պետական բյուջեով հատկացվել է 458 մլն դրամ՝ մարզի 13 գյուղական համայնքներում բարձր պատրաստվածություն ունեցող թվով 44 բնակելի տների կիսակառույցները ավարտին հասցնելու համար: «Այսօր նշանակալի օր է մեր մարզում. մեկնարկում է Լոռու մարզի աղետի գոտու գյուղական բնակավայրերի շահառու ընտանիքների՝ բարձր պատրասատականություն ունեցող թվով 44 տների շինարարությունը: Մենք այս պահին գտնվում ենք Լեռնապատ համայնքի բնակիչ, ծրագրի շահառուներից մեկին պատկանող անավարտ շինության մոտ:
Վստահ ենք, մեր գործընկեր «Ֆուլլեր տնաշինական կենտրոն» բարեգործական հասարակական կազմակերպությունը, որը ստանձնել է այդ տների շինարարությունը, միայն իրեն հատուկ բարձր որակով և շահառու ընտանիքների հետ կնքված պայմանագրերով նախատեսված ժամանակահատվածում ավարտին կհասցնի այդ տների շինարարությունը:
Շնորհավորում եմ շահառու ընտանիքներին և մեզ բոլորիս այս կարևոր մեկնարկի կապակցությամբ»,- ասել է Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանը: Ծրագիրն իրականացնելու համար ՀՀ կառավարությունը համագործակցում է «Ֆուլեր տնաշինական կենտրոն» բարեգործական հասարակական կազմակերպության հետ:
«Մեզ հնարավորություն է ընձեռնվել տասնամյակների զրկանքներ կրած ընտանիքների համար իրականացնելու այս ծրագիրը: Մեր կազմակերպության ծրագրի առանձնահատկությունն այն է, որ ընտանիքներն իրենք են կառուցելու իրենց տները և, համոզված եմ, որ սա է այն արդյունավետ տարբերակը, որ ընտանիքին տալիս է ավելին քան տունն է», - ասել է «Ֆուլեր տնաշինական կենտրոն» ԲՀԿ նախագահ Աշոտ Եղիազարյանը:
«Տղաս՝ Արկադին, երկու ամսական էր, երբ եղավ երկրաշարժը: Նա արդեն հասուն տղամարդ է, ընտանիք ու երեխա ունի, ովքեր շարունակում են ապրել տնակում: Տարիների զրկանքներից ու դժվարություններից հետո, այսօր, հույսը, վերջապես, առարկայական է:
Կուզեի, որ հանգուցյալ կինս կիսեր մեր ընտանիքի այսօրվա ուրախությունը»,- ասել է Արամայիս Եսայանը:
Մինչև տարեվերջ 44 ընտանիքների համար անցյալում կմնան վագոն տնակում ապրելու հետ կապված ծանր հիշողությունները:
Լուսանկարները՝ Արմինե Դաինելյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 75+
75+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
1950 դիտում
10:44 10-07-2022
Հատիսի գագաթին տրվեց Հիսուս Քրիստոսի մոնումենտալ արձան-համալիրի շինարարության մեկնարկը. Գագիկ Ծառուկյան
2954 դիտում
23:35 25-09-2020
Լոռու մարզի Լեռնապատ համայնքում շինարարական ակտիվ աշխատանքներ են ընթանում. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այս բաժնից
781 դիտում
13:43 23-11-2024
Երկրաշարժ է գրանցվել. էպիկենտրոնը՝ Գորիս քաղաքից 42 կմ հյուսիս-արևելք
664 դիտում
12:36 23-11-2024
Այս տարվա հոկտեմբերին եկամուտ ստացող աշխատատեղերի թվաքանակը կազմել է 779,151
865 դիտում
12:24 23-11-2024
Ինչո՞ւ է Նիկոլ Փաշինյանը որոշել սափրել մորուքը․ որոշեցի՝ ավագ դստերս ծննդյան օրն եմ դա անելու. Aravot.am