211652_close_icon
views-count3240 դիտում article-date 21:16 16-04-2019

ՈւԵՖԱ-ն Հենրիխ Մխիթարյանին կօգնի ստանալ ադրբեջանական վիզա

ՈւԵՖԱ-ն «Արսենալի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին կօգնի ստանալ ադրբեջանական վիզա, եթե «զինագործները» հասնեն Եվրոպայի լիգայի եզրափակիչ: Հիշեցնենք, որ եզրափակիչը կայանալու է Բաքվում, որը բարդ հարաբերություններ ունի Հայաստանի հետ, որի քաղաքացի է հանդիսանում Մխիթարյանը: Այդ պատճառով վերջինս երկու անգամ բաց է թողել եվրագավաթներում ադրբեջանական ակումբերի հետ հանդիպումները: «ՈւԵՖԱ-ի համար ստանդարտ գործընթաց է, երբ նամակներ ենք ուղարկում ֆեդերացիաներին, ակումբներին կամդեսպանատներին՝ խաղացողների համար վիզա ստանալու և ՈւԵՖԱ-ի խաղերին մասնակցելու հնարավորություն ստանալու նպատակով», ասել է ՈւԵՖԱ-ի ներկայացուցիչը ESPN պարբերականին:

Նմանատիպ նյութեր