211652_close_icon
views-count1780 դիտում article-date 17:51 16-04-2019

Գազի արտահոսքից թունավորումներ Կոտայքի մարզում

Ապրիլի 15-ին, ժամը 03.40-ին, հիվանդանոցից ոստիկանության Կոտայքի բաժին հաղորդում է ստացվել, որ «սուր էկզոգեն թունավորում շմոլ գազով հարցականով, բոտուլիզմով հարցականով» ախտորոշմամբ բուժօգնության են դիմել Աբովյան քաղաքի 3 բնակիչ ու հայտնել, որ իրենց տանը վատ են զգացել: Մեկնած օօպերատիվ խումբը պարզել է, որ նրանք թունավորումը ստացել են տանը տեղադրված գազի վառարանից արտանետված շմոլ գազի արտահոսքից: Նշանակվել է ԴԲՓ: Հանգամանքները պարզվում են: Նախապատրաստվում են նյութեր: *** Ապրիլի 15-ին, ժամը 04.00-ին, հիվանդանոցից ոստիկանության Կոտայքի բաժին հաղորդում է ստացվել, որ «սուր էկզոգեն թունավորում շմոլ գազով» ախտորոշմամբ բուժօգնության են դիմել Գողթ գյուղի 5 բնակիչ: Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նրանք թունավորումը ստացել են տանը տեղադրված գազի կաթսայից արտանետված շմոլ գազի արտահոսքից: Նշանակվել է ԴԲՓ: Հանգամանքները պարզվում են: Նախապատրաստվում են նյութեր: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր