211652_close_icon
views-count1949 դիտում article-date 15:00 16-04-2019

Ես հույս ունեմ, որ նոր Հայաստանում Ոստիկանությունը նոր բովանդակություն, կերպար կստանա, և դա չի լինի որևէ քաղաքական ուժի, որևէ անձի ծառայելը. վարչապետ. Tert.am. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Ուղիղ 1 տարի առաջ մենք միասին էինք, սակայն՝ փշալարերի տարբեր կողմերում: Ոստիկանության 101-ամյակի հանդիսավոր նիստի իր ելույթն այսպես սկսեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ շնորհավորելով ՀՀ ոստիկանության աշխատակիցներին՝ մասնագիտական տոնի առիթով, հայտնում է [url=https://www.tert.am/am/news/2019/04/16/Nikop-pashinyan/2974578?fbclid=IwAR1xbuEmIMwR5MGGb8_uwWw15pAFx0gMQzGi6zksVBHu-9weioToex-OmvA]tert.am[/url]-ը։ «Ես այդ օրը նշանային եմ համարում ՀՀ ոստիկանության և ՀՀ քաղաքացիների հարաբերությունների միջև: Այդ օրվանից մեր հետևությունն այն էր, որ այդ բուն գործընթացը, երբ տեղի ունեցավ հակասության արտահայտիչ ակցիա, այդ ամենի մեջ չկար ոչ մի հատիկ ատելություն: Հենց այս առումով եմ նշանային համարում այդ օրը և կարծում եմ, որ դա սկիզբն է մի նոր բովանդակության ՀՀ ոստիկանության և քաղաքացիների հարաբերությունների միջև այն առումով, որ ՀՀ Ոստիկանության գործողությունները ատելություն չպետք է արտահայտեն և առաջացնեն: Ոստիկանությունը իրավապահ, ուժային մարմին է և աշխարհի յուրաքանչյուր երկրում երբեմն, ցավոք սրտի, ոստիկանությունը ստիպված է լինում դիմել ինչ-ինչ ուժային գործողությունների: Բայց կարևոր է ընդգծել, որ Ոստիկանության գործողությունները չպետք է արտահայտեն ատելություն: Ամբողջությամբ կարդացեք սկզբնաղբյուր [url=https://www.tert.am/am/news/2019/04/16/Nikop-pashinyan/2974578?fbclid=IwAR1xbuEmIMwR5MGGb8_uwWw15pAFx0gMQzGi6zksVBHu-9weioToex-OmvA]կայքում[/url]։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր