211652_close_icon
views-count1823 դիտում article-date 15:48 15-04-2019

Անասունների համարակալում, ինֆորմացիոն վերլուծական կենտրոն. ՀՀ գյուղնախարարությունն ինստիտուցիոնալ բարեփոխումներ է իրականացնում

ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը ինստիտուցիոնալ բարեփոխումների շրջանակում նախաձեռնել է ստեղծել ինֆորմացիոն վերլուծական կենտրոն, ներդնել վարչական ռեգիստրների ինստիտուտ: Այս մասին այսօր՝ ապրիլի 15-ին, լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ գյուղատնտեսության նախարարի պարտականությունները կատարող Գեղամ Գևորգյանը: Վերջինս նշեց, որ նախարարությունը նախաձեռնել է ստեղծել ինֆորմացիոն վերլուծական կենտրոն, որի նպատակն է լիենլու իրականացնել շուկաների, գոտիականության, տվյալների վերլուծություն: «Այդ ամենն էլ մենք կտրամադրենք ֆերմերներին: Շատ հաճախ նկատում ենք, որ մարդիկ տեղյակ չեն, թե ինչ պետք է արտադրել ու որտեղ պետք է արտադրանքը վաճառել»,-ասաց Գ. Գևորգյանը։ Նրա խոսքով՝ կա ևս մեկ կարևոր ինստիտուցիոնալ բարեփոխում՝ վարչական ռեգիստրների ինստիտուտի ներդրում՝ գյուղատնտեսական կենդանիների համարակալում, ֆերմերների, սուբսիդիաների ռեգիստրների ստեղծում։ Այս ամենն էլ իր հերթին հնարավորություն կտա օնլայն ռեժիմով տեսնել, թե որտեղ ինչ է կատարվում։

Նմանատիպ նյութեր