211652_close_icon
views-count5463 դիտում article-date 23:39 14-04-2019

Բանավեճի ժամանած Պյոտր Պորոշենկոն երգել է Վլադիմիր Զելենսկու համար. Tert.am. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Ուկրաինայի գործող նախագահ Պյոտր Պորոշենկոն, ժամանելով «Օլիմպիյսկի» մարզադաշտ, որտեղ պետք է կայանար բանավեճը նախագահական թեկնածու Վլադիմիր Զելենսկիի հետ, հատված է կատարել է ուկրաինական «Ти ж мене підманула» հայտնի երգից: Պորոշենկոյի «երաժշտական ելույթի» տեսանյութը համացանցում հրապարակել է «112 Украина»-ն, հայտնում է [url=https://www.tert.am/am/news/2019/04/14/poroshenko-song/2973342?fbclid=IwAR01ZP5EMjrNh2UWT_8yblRJecyMh9sdDLNv87QAJWfYkmQNOGhBV2RtGqQ]Tert.am[/url]-ը: Հրապարակված տեսանյութում երևում է, որ Պորոշենկոն զուգերգով հանդես է գալիս KOZAK SYSTEM ռոք խմբի մեներգչի հետ: «Գուցե այսպես Վլադիմիր Ալեքսանդրովիչը լսի մեզ»,- շեշտել է ուկրաինացի առաջնորդը: Երգից հետո Պորոշենկոն իջել է բեմից՝ իր կողմնակիցների հետ լուսանկարվելու համար:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր