211652_close_icon
views-count14489 դիտում article-date 16:41 14-04-2019

Ավտովթար Կոտայքի մարզում. բախվել են 22–ամյա վարորդի Mitsubishi io-ն և 27-ամյա վարորդի Opel Zafira-ն. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Երեկ՝ ապրիլի 13-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 23:45-ի սահմաններում Երևան-Սևան ավտոճանապարհի 42-րդ կմ հատվածում բախվել են Կոտայքի մարզի Ֆանտան գյուղi բնակիչ, 22-ամյա Արշակ Առաքելյանի վարած Mitsubishi io մակնիշի 50 CP 150 համարանիշի և Կոտայքի մարզի Ֆանտան գյուղի բնակիչ, 27-ամյա Տիգրան Լևոնյանի վարած Opel Zafira մակնիշի 2080 AT տրանզիտ համարանիշի ավտոմեքենաները: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշանը, ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի հետևանքով, բարեբախտաբար, զոհեր և վիրավորներ չկան: Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ դասակի հրամանատար Սարգիս Բագրատյանի գլխավորությամբ: Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Յուրա Հովհաննիսյանը տեղեկությունը փոխանցել է ոստիկանության Հրազդանի բաժին, որտեղից ժամանել է օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Վաղինակ Ավետիսյանի գլխավորությամբ: Տեղում հետաքննչական աշխատանքները ղեկավարել է ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի հետաքննիչ Մայիս Բադոյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 18+
18+

Նմանատիպ նյութեր