211652_close_icon
views-count12579 դիտում article-date 17:35 14-04-2019

Արարատի մարզում 34–ամյա վարորդը Mercedes-ով վրաերթի է ենթարկել 61-ամյա հետիոտնին. վերջինը տեղափոխվել է հիվանդանոց. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի հետաքննիչ Գևորգ Պողոսյանի կողմից նյութեր են նախապատրաստվում ապրիլի 12-ին Արարատի մարզում տեղի ունեցած վրաերթի փաստով: Ժամը 22:00-ի սահմաններում Արտաշատ քաղաքի բնակիչ, 34-ամյա Վարդգես Հովհաննիսյանը Վեդի քաղաքի Արարատյան թիվ 45 հասցեի դիմաց իր վարած Mercedes մակնիշի 75 ԼG 005 համարանիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել Արարատի մարզի Ուրցաձոր գյուղի բնակիչ, 61-ամյա Համլետ Զոհրաբյանին: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, վրաերթի ենթարկվածն էլ տեղափոխվել է Արտաշատի բժշկական կենտրոն: Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ դասակի հրամանատար Կարապետ Հարությունյանի գլխավորությամբ: [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները՝ Կարեն Գրիգորյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 13+
13+

Նմանատիպ նյութեր