4141 դիտում
02:38 14-04-2019
Զարթոնք համայնքի ղեկավար Պարույր Սարգսյանը հրաժարական է տվել
Արմավիրի մարզի Զարթոնք համայնքի ղեկավար Պարույր Սարգսյանը քիչ առաջ հրաժարական է տվել։ Տեղեկությունը [color=#EF2929]Tert am[/color]-ի հետ զրույցում հաստատեց նույն գյուղի բնակիչ Սեյրան Սահակյանը։
Նա նաև հայտնեց, որ այս պահին փողոցներում հավաքված գյուղացիների թիվը գնալով նվազում է. «Հիմա գյուղում շատ ոստիկաններ կան՝ հնարավոր բախումները կասեցնելու նպատակով»։
Հիշեցնենք, որ երեկ Զարթոնք գյուղի բնակիչները փակել էին Արմավիր-Երևան միջպետական ճանապարհը՝ պահանջելով համայնք իղեկավար Պարույր Սարգսյանի հրաժարականը: Այսօր առավոտից համայնքում կրկին լարված վիճակ էր: Վաղ առավոտից գյուղացիները փակել էին Երևան-Գյումրի երկաթգիծը:
Ավելի վաղ [color=#EF2929]Tert.am[/color]-ի հետ զրույցում Սեյրան Սահակյանն ասել էր, որ հարձակումներ են եղել բողոքող բնակիչների վրա, որոնցից մեի քանիսը ծանր վնասվածքներ են ստացել։
Հիշեցնենք, որ ցուցարաների հետ հանդիպել էր Պետական վերահսկողական ծառայության պետ Դավիթ Սանասարյանը:
Նա, զարթոնքցիներին դիմելով, ասել էր․ «Իրար հետ հավաքվում ենք մի կողմի վրա, խոսում ենք ամեն ինչի մասին, կհասկանանք իրար»:
Նա նշել էր, որ կտեղեկացնի, թե ինչ է կատարվել մինչև հիմա համայքնի բնակիչների բողոքի թեմայով:
Սանասարյանի խոսքից հետո բնակիչները որոշել էին, որ պետք է գնան համայքնապետարանի մոտ զրուցեն, հասկանան:
Նմանատիպ նյութեր
2538 դիտում
13:56 12-10-2017
ԵԺԿ խմբի ղեկավար Աքսել Ֆիշերը հրաժարական է տվել
46892 դիտում
23:32 09-04-2020
«Պայթյուն» Ucom ընկերությունում. ողջ ղեկավար կազմը հրաժարական է տվել. ArmLur.am
Այս բաժնից
472 դիտում
10:48 05-05-2024
Երևանի Սերո Խանզադյանի անվան թիվ 184 դպրոցում կգործարկվի էլեկտրական շչակ
520 դիտում
09:30 05-05-2024
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
673 դիտում
09:04 05-05-2024
Հանրապետության տարածքում սպասվում է անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ