1394 դիտում
09:36 12-04-2019
Գլոբալ խնդրի կարգավորումը ծառատեսակի փոփոխությունն է․ Խաչիկ Հակոբյան․ «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Երևանի քաղաքային նախկին իշխանությունների պատճառով բնակչությունը հայտնվել է լուրջ խնդրի առաջ: Երևանում տնկել են թեղի ծառեր, քանի որ դրանք էժան են ու խնամք չեն պահանջում: Դրա հետևանքով Երևանի այգիներում հատկապես ամռան ամիսներին ծառերի տակ և թփերի մոտ հնարավոր չի լինում կանգնել կամ նստել դրանցից «թափվող» միջատների ու խեժի պատճառով:
Մասնագետների խոսքերով՝ միակ լուծումը քիմիական պայքարն է: Նախորդ տարի այդ պայքարը ուշացավ: Կարծես այս տարի ևս նույն խնդրի առաջ ենք կանգնում, քանի որ Երևանում սրսկման աշխատանքներ դեռ չեն իրականացվում: Երևանի քաղաքապետարանի Բնապահպանության վարչության պետ Խաչիկ Հակոբյանը, «Ժողովուրդ» օրաթերթի հարցին ի պատասխան, ասաց. «Հիմա արդեն զուգահեռ որոշ տեղերում բուժումներ կսկսվեն, հենց անձրևային շրջանը կավարտվի, անմիջապես կսկսենք դեղերով մշակել»:
Նա նաև մեկնաբանել է, որ այդ խնդիրը թեղի ծառատեսակի դեպքում է, իսկ Երևանում թեղիները շատ են: «Հիմա դրանց դեմ պետք է արվի, խնամք՝ էտի տեսքով և հատուկ դեղերով մշակելով: Երկուսն էլ լիարժեք իրականացնելու ենք: Բայց գլոբալ խնդրի կարգավորումը միայն ծառատեսակի փոփոխությունն է»»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]
Նմանատիպ նյութեր
3692 դիտում
12:59 29-07-2021
ՇՄ նախարարությունը խնդրում է զերծ մնալ Պավլովնիա ծառատեսակի զանգվածային աճեցումից
Այս բաժնից
478 դիտում
08:30 16-05-2024
Տրուֆալդինոն Հայաստանից. «Փաստ»
442 դիտում
07:51 16-05-2024
«Ստեղծեցին» համաշխարհային առեւտրի կենտրոն թղթի վրա. «Ժողովուրդ»