11989 դիտում
20:10 16-10-2016
Ղարաբաղյան խնդրի կարգավորումը ՀԱՊԿ առաջնորդների հետ քննարկել ենք` հիմնված փոխզիջումների վրա. Վլադիմիր Պուտին
Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ երկրների առաջնորդները ղարաբաղյան հակամարտության խնդիրը քննարկել են փոխզիջում գտնելու անհրաժեշտության համատեքստում:
РИА Новости-ի փոխանցմամբ` այս մասին լրագրողներին հայտնել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը` խոսելով հոկտեմբերի 14-ին Երևանում կայացած ՀԱՊԿ-ի նիստի ընթացքի մասին:
«ՀԱՊԿ-ը ստեղծվել է արտաքին բնույթի սպառնալիքները վերացնելու նպատակով: Մենք որևէ կերպ պետք է արձագանքենք մեր շուրջ տեղի ունեցող իրադարձությանը, սակայն պետք է աշխատենք, որ բոլոր խնդիրները, որոնք մեզ են հասել անցյալից, կարգավորվեն խաղաղ ճանապարհով և փոխզիջումների հիման վրա: Հենց փոխզիջման, որին պատրաստ է գնալ և՛ մի կողմը, և՛ մյուսը: Այս համատեքստում քննարկել ենք նաև ղարաբաղյան խնդիրը», - ասել է Պուտինը մամուլի ասուլիսի ժամանակ:
ՌԴ ղեկավարն ընդգծել է, որ Երևանում քննարկել են նաև Խորհրդային Միության նախկին պետությունների միջև առկա «որոշակի լարվածությունը»:
Նյութր աղբյուրը՝ [url=http://www.tert.am/am/news/2016/10/16/Putin/2164733]www.tert.am[/url]
Նմանատիպ նյութեր
1257 դիտում
14:29 22-09-2017
Էդվարդ Նալբանդյանը և ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալը քննարկել են ղարաբաղյան խնդրի կարգավորումը
Այս բաժնից
997 դիտում
23:06 23-11-2024
Այս տարի Ավանում 14․000 քմ բակային տարածքներ ազատել ենք ավտոտնակներից և անօրինական շինություններից. Ավինյան
1030 դիտում
22:44 23-11-2024
Մայր Աթոռում կատարվեց սարկավագների ընծայման կարգը
1606 դիտում
22:37 23-11-2024
ԳՇ բարձրաստիճան պաշտոնյան մասնակցել է իր անունը կրող դասասենյակի բացմանը