1231 դիտում
20:45 11-04-2019
Հայոց ցեղասպանության ոգեկոչման ամենամյա միջոցառում է անցկացվել ԱՄՆ Կոնգրեսում
Ապրիլի 9-ին ԱՄՆ-ում ՀՀ դեսպանությունը` ԱՄՆ Կոնգրեսի Հայկական հարցերի հանձնախմբի անդամների ու Կոնգրեսի աշխատակիցների, Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի, Ամերիկայի հայկական համագումարի ու ամերիկահայ համայնքի ներկայացուցիչների հետ, ներկա է գտնվել Հայոց ցեղասպանության ոգեկոչման ամենամյա արարողությանը ԱՄՆ Սենատի «Հարտ» մասնաշենքում:
Միջոցառմանը ներկա էին Հայկական հանձնախմբի համանախագահներ Ֆրենկ Փըլոնը, Գաս Բիլիրաքիսը և Ջեքի Սփիըրը, փոխնախագահ Ադամ Շիֆը, կոնգրեսականներ ԹիՋեյ Քոքսը, Ջուդի Չուն, Ջիմ Կոստան, Բրեդ Շերմանը, Քեթրին Քլարքը, Ռաջա Քրիշնամուրտին, Բրեդլի Շնայդերը և Փիթ Վիսքլոսկին, որոնք իրենց ելույթներում անդրադարձան Հայոց ցեղասպանության դատապարտման ու ճանաչման կարևորությանը և Հայաստանի նոր կառավարության ձեռնարկած ժողովրդավարական բարեփոխումներին աջակցելու անհրաժեշտությանը: Իր խոսքում դեսպան Վարուժան Ներսեսյանը շնորհակալություն հայտնեց Հայկական հանձնախմբին ու բոլոր այն անհատներին, ովքեր աջակցել են ու շարունակում են աջակցել 20-րդ դարի մեծագույն ոճրագործություններից մեկի ճանաչմանը` որպես ապագա ցեղասպանությունները կանխելու գլխավոր նախապայման:
Կոնգրեսականներ Ադամ Շիֆի ու Գաս Բիլիրաքիսի կողմից վերջերս ներկայացված Հայոց ցեղասպանության ճանաչման նոր բանաձևը, որին արդեն միացել են ԱՄՆ Կոնգրեսի 70-ից ավելի անդամներ, կոչ է անում պաշտոնապես ճանաչել Հայոց ցեղասպանությունը, մերժել ԱՄՆ կառավարության կողմից Հայոց ցեղասպանության կամ այլ ցեղասպանությունների ժխտման բոլոր փորձերը, խրախուսել այս հարցում կրթության ու հանրային իրազեկվածության բարձրացումը, այդ թվում` Հայոց ցեղասպանությունից հետո ԱՄՆ մարդասիրական աջակցության և ժամանակակից աշխարհում մարդկության դեմ հանցագործությունների վրա դրա ազդեցության տեսանկյունից:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 2+
2+
Նմանատիպ նյութեր
3124 դիտում
13:09 10-04-2017
ԱՄՆ Կոնգրեսում տեղի է ունեցել Հայոց ցեղասպանության հիշատակման ամենամյա միջոցառում
2260 դիտում
15:28 29-04-2016
ԱՄՆ կոնգրեսում Հայոց ցեղասպանության 101-րդ տարելիցին նվիրված միջոցառում է անցկացվել
1700 դիտում
22:04 14-12-2015
Արցախի անկախությանը նվիրված ամենամյա միջոցառում ԱՄՆ Կոնգրեսում
Այս բաժնից
505 դիտում
19:17 31-01-2025
Ֆինանսների նախարարը հանդիպել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի օգնականի հետ
1048 դիտում
19:05 31-01-2025
ՊՆ-ն հորդորում է զերծ մնալ բանակի հեղինակությունը վարկաբեկող ֆիլմերի ստեղծումից և տարածումից
526 դիտում
18:52 31-01-2025
Հայաստան-Ֆրանսիա համագործակցության նոր ծրագրեր՝ բարձրագույն կրթության ոլորտում