3719 դիտում
09:32 11-04-2019
Մաքսատանը հերթում սպասող քաղաքացին, որի հետ վարչապետն անձամբ մասնակցեց մաքսազերծմանը, ՀՀՇ անդամ է․ «Փաստ»
«Փաստ» թերթը գրում է․ «Ինչպես հայտնի է, նախօրեին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել էր ՊԵԿ ստորաբաժանումներ, մասնավորաբար Նորագավիթի ավտոմաքսատուն: Այնուհետև Նիկոլ Փաշինյանը հերթում սպասող քաղաքացու հետ անձամբ է մասնակցել ավտոմեքենայի մաքսազերծման գործընթացին, որը տևել է շուրջ 15 րոպե: Հաշվի առնելով, թե ինչքան անկաշկանդ ու մտերմիկ էր նրանց շփումը, հետաքրքրություն առաջացավ պարզել, թե ով է այդ քաղաքացին:
«Փաստ» թերթը պարզեց, որ նա նախկինում ՀՀՇ անդամ, ԳԽ պատգամավոր Արմեն Կիրակոսյանն է, ով Լևոն Տեր-Պետրոսյանի օրոք մի շարք պաշտոններ է զբաղեցրել:
Թե որքանով էր միասին շրջելու այս ընտրությունը պատահական, չափազանց դժվար է ասել, սակայն, մեր տեղեկություններով, Փաշինյանը Արմեն Կիրակոսյանին բավական լավ է ճանաչում»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]
Նմանատիպ նյութեր
853 դիտում
12:04 23-12-2023
Ժամանակավոր ներմուծված ավտոմեքենաների պետական աջակցությամբ մաքսազերծմանը մնացել են հաշված օրեր
35839 դիտում
19:47 02-08-2018
Քաղաքացին կոտրում է ձմերուկները հենց մաքսատանը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Lurer.com
Այս բաժնից
1963 դիտում
11:34 17-12-2024
Երկու նախարար մեղադրվել է կոռուպցիայի և անգործության համար. ՔՊ փակ նիստ. «Ժողովուրդ»
1576 դիտում
09:00 17-12-2024
Վարկով հեծանիվի ձեռքբերումը կխրախուսվի և կսուբսիդավորվի պետության կողմից. նախագիծ. «Փաստ»