Ռյա-Թազա գյուղում փրկարարները փոխել են դեպի տուն և անասնագոմ տանող ջրի հոսքը
Ապրիլի 10-ին, ժամը 16:22-ին 911 ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Արագածոտնի մարզի Ռյա-Թազա գյուղում սելավատարի չգործելու պատճառով ջրալցվել է տներից մեկը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ սելավաջրերը ողողել են Բ.Մ.-ին պատկանող տան տնամերձ հողատարածքը և լցվել մոտակա անասնագոմը:
Փրկարարները փոխել են դեպի տուն և անասնագոմ տանող ջրի հոսքը: