Ալագյազ-Ռյա- Թազա ավտոճանապարհի տեսանելիությունը 500 մետր է, տեղում է թույլ ձյուն
ՀՀ ԱԻ նախարարությունը տեղեկացնում է, որ մարտի 12-ի ժամը 19.30-ի դրությամբ ՀՀ բոլոր միջպետական և միջհամայնքային ավտոճանապարհներն անցանելի են:
Ալագյազ-Ռյա- Թազա ավտոճանապարհի տեսանելիությունը 500 մետր է, տեղում է թույլ ձյուն:
Դժվարանցանելի է Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը:
Արագածոտնի մարզի Ծաղկահովիտ գյուղում տեղում է առատ ձյուն:
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն` Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է մինչև 30 նստատեղ ունեցող տրանսպորտային միջոցների համար` անվաշղթաների կիրառման դեպքում: