211652_close_icon
views-count1150 դիտում article-date 20:48 10-04-2019

Շեցին-2019․ Արթուր Դավթյանը նվաճել է Եվրոպական խաղերի ուղեգիր

Լեհական Շեցին քաղաքում շարունակվում է այսօր մեկնարկած մարզմնամարզության Եվրոպայի առաջնությունը։ Չնայած՝ այս պահին մեկ ենթախումբ էլ շարունակում է ելույթները, արդեն կարող ենք նշել, որ Արթուր Դավթյանը բազմամարտում նվաճել է Եվրոպական խաղերի ուղեգիր։ Մինսկ-2019-ի մարմնամարզության բազմամարտի ուղեգիր նվաճում են Եվրոպայի առաջնությունում մինչև 18-րդ տեղ զբաղեցրած մարմնամարզիկները։ Երրորդ ենթախմբից հետո պարզ կլինի, թե մեր մարզիկներից ովքեր են շարունակում պայքարը եզրափակիչներում։ Ակնհայտ է, որ եզրափակիչ ուղեգրի հնարավորությունից զրկվել է Հարություն Մերդինյանը, ով նժույգթափերի վարժության ժամանակ ընկավ գործիքի վրայից։ Եզրափակչի ուղեգիր չի նվաճել նաև Արթուր Ավետիսյանը, ով հանդես էր գալիս օղակների վրա։

Նմանատիպ նյութեր