211652_close_icon
views-count50638 դիտում article-date 23:23 09-04-2019

Արտակարգ իրավիճակ Երևանում. Մյասնիկյան պողոտայում հաստաբուն ծառը տապալվել և ընկել է ճանապարհի վրա՝ կաթվածահար անելով երթևեկությունը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր երեկոյան արտակարգ իրավիճակ էր ստեղծվել Երևանում: Մյասնիկյան պողոտայում հաստաբուն ծառը տապալվել և ընկել էր հենց ճանապարհին՝ այն փակելով ամբողջ երկայնքով: Բարեբախտաբար, ծառի տապալման պահին ճանապարհով անցնող մեքենաները հասցրել են արգելակել, և խուսափել անկախատեսելի հետևանքներից: Սակայն միջադեպի արդյունքում առանց այդ էլ ծանրաբեռնված պողոտայում հսկայական խցանումներ էին առաջացել: Սա առաջին նմանատիպ դեպքը չէ, և հիմնական պատճառն այն է, որ Մյասնիկյան պողոտայի եզրի ծառերից շատերը կիսափտած վիճակում են: Երևանի քաղաքային իշխանությունները պետք է հատուկ ուշադրություն դարձնեն այս փաստին և հնարավորինս օպերատիվ քայլեր իրականացնեն՝ ճանապարհաեզրերի ծառերի վիճակը ստուգելու համար: Հակառակ դեպքում, ոչ մի երաշխիք չկա, որ հաջորդ տապալված ծառը կարող է դժբախտ դեպքի պատճառ հանդիսանա: Լուսանկարները՝ Կարեն Գրիգորյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 3+
3+

Նմանատիպ նյութեր