«Դուխով Հայաստան» «ֆեյք» էջի օգտատերը կալանավորվել է. ԱԱԾ. Tert.am
«Ֆեյսբուք» սոցիալական ցանցում «Դուխով Հայաստան» «ֆեյք» էջի համակարգողներից մեկը կալանավորվել է։
Այս մասին [url=https://www.tert.am/am/news/2019/04/09/Fake-SNS/2969328?fbclid=IwAR2syGFM9nzHr7ru_UR-14tCo62vivCtj_mR0O-ZkgqxFZ34DFaqfcExvLI]Tert.am[/url]-ի հարցին, թե իրավական ինչ ընթացք է ստացել ձերբակալված «ֆեյք» օգտատերը, հայտնեց ԱԱԾ մամուլի քարտուղար Սամսոն Գալստյանը։
«Հարուցվել է քրեական օրենսգրքի 226-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով։ Նրա նկատմամբ դատարանի որոշմամբ խափանման միջոց է ընտրվել կալանավորումը։ Նախաքննությունը շարունակվում է»,-ասաց Սամսոն Գալստյանը։
Նշենք, որ ՀՀ ՔՕ-ի 226-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետը սահմանում է ազգային, ռասսայական կամ կրոնական թշնամանք հարուցելը, որը կատարվել է հրապարակայնորեն կամ լրատվության միջոցներ օգտագործելով։
Մանրամասներն՝ [url=https://www.tert.am/am/news/2019/04/09/Fake-SNS/2969328?fbclid=IwAR2syGFM9nzHr7ru_UR-14tCo62vivCtj_mR0O-ZkgqxFZ34DFaqfcExvLI]այստեղ[/url]