Բրազիլիայում խաղից հետո ծեծկռտուքը ոստիկանները կարողացել են դադարեցնել միայն արցունքաբեր գազով. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բրազիլական Գոյաս նահանգի առաջնության կիսաեզրափակիչ հանդիպումը՝ «Ատլետիկո Գոյանիենսե» և «Վիլա-Նովա» թիմերի միջև (1:0) ավարտվել է երկու թիմերի անձնակազմի, մարզիչների և ֆուտբոլիստների զանգվածային ծեծկռտուքով:
Եզրափակիչ սուլիչից հետո մրցակիցները որոշել են հարաբերությունները պարզել բռունցքների միջոցով:
Կռավարարներին հաջողվել է հանդարտեցնել միայն ոստիկանության հատուկ ուժերի միջամտությունից հետո, որոնք ֆուտբոլիստներին ստիպված են եղել ցրել արցունքաբեր գազով:
Ծեծկռտուքի արդյունքում հիվանդանոց է տեղափոխվել «Ատլետիկոյի» լուսանկարիչը, որը բացառիկ լուսանկարներ անելու համար հայտնվել էր կռվի էպիկենտրոնում: