Ստամբուլում ցուցարարներին ցրել են արցունքաբեր գազով
Ստամբուլում ոստիկանության աշխատակիցները արցունքաբեր գազի օգտագործմամբ ցրել են իշխանությունների կողմից ինտերնետի սահմանափակման դեմ բողոքի ակցիայի շուրջ 2000 մասնակիցներին:
Նարանք, բողոքում են, որ կառավարությունն իրավունք չունի որոշելու, թե ինչ կայքից իրենք օգտվեն, քանի որ համացանցից օգտվելու համար գումար են վճարում:
Մինչ այդ վարչապետ Էրդողանը հայտնել էր որ սահմանափակումը չի անդրադառնալու ողջ համացանցի վրա և սահմանափակման իրական նպատակը անվտանգության և անձնական գաղտնիության ապահովումն է: