1417 դիտում
19:21 08-04-2019
Բարձրագույն դատական խորհրդում տեղի է ունեցել էլեկտրոնային արդարադատության միասնական համակարգի վերաբերյալ քննարկում
Բարձրագույն դատական խորհուրդն ապրիլի 5-ին ընդունեց էլեկտրոնային արդարադատության ճանաչված, ՌԴ էլեկտրոնային արդարադատության համահիմնադիր, հայազգի Ելենա Ավագյանին։ Հանդիպմանը ներկա էին նաև ՄԱԿ-ի Զարգացման ծրագրերի հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչներ, տեղեկատվական ոլորտի փորձագետներ։
Բանախոսը ներկայացրեց հայաստանյան գործընկերների հետ համատեղ մշակված այն հիմնական 15 ուղղությունները, որոնք կարևոր են Հայաստանում էլեկտրոնային արդարադատության միասնական համակարգի մշակման և ներդրման համար:
Տարածաշրջանում էլեկտրոնային արդարադատությունն իրականություն է, որի շնորհիվ աշխարհի ցանկացած կետից հնարավոր է հետևել դատական գործընթացներին՝ հայցադիմումների մուտքագրումից մինչև դատական նիստերի օնլայն կազմակերպում։
Ներկաների համոզմամբ՝ էլեկտրոնային արդարադատությունը հնարավորություն կտա ավելի արդյունավետ և թափանցիկ դարձնել արդարադատության իրականացումը։
Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Գ․ Հարությունյանը Խորհրդի անունից շնորհակալություն հայտնեց Ելենա Ավագյանին հետաքրքիր ու բովանդակալից ներկայացման համար։ Նա նաև հավելեց, որ Խորհուրդն այսօր ակտիվ քայլեր է ձեռնարկում էլեկտրոնային արդարադատության միասնական համակարգի ներդրման ուղղությամբ, որի շնորհիվ հնարավոր կլինի տնտեսել տարեկան շուրջ 1 մլրդ դրամ:
Քննարկման ավարտին Խորհրդի նախագահը հույս հայտնեց, որ հաջորդ հանդիպմանն առիթ կունենան ներկայացնելու արդեն հայաստանյան փորձը:
[b]Բարձրագույն դատական խորհրդի մամուլի և
հասարակայնության հետ կապերի ծառայություն[/b]
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 2+
2+
Նմանատիպ նյութեր
1015 դիտում
11:32 24-07-2019
Բարձրագույն դատական խորհրդում տեղի ունեցավ հանդիպում ՄԱԿ-ի փորձագիտական խմբի հետ
Այս բաժնից
787 դիտում
17:28 22-01-2025
Օպերայի և բալետի թատրոնն այլևս ազգային չի լինի. ԱԺ-ն ընդունեց նախագիծը
733 դիտում
16:23 22-01-2025
Կքննարկենք տրանսպորտի որոշ փաթեթների սակագների վերանայման հարցը. Ավինյան
787 դիտում
15:57 22-01-2025
Լավ կլինի ունենանք դրոշի, օրհներգի, զինանշանի պաշտոնական տարբերակ. Խաչատուր Սուքիասյան