Անգլիա. «Արսենալը» 10 հոգով պարտվեց «Չելսիին». տեսանյութ
Անգլիայի Պրեմիեր լիգայի 23-րդ տուրի կենտրոնական խաղում «Արսենալը» սեփական հարկի տակ պարտվեց «Չելսիին»՝ 0:1:
Հանդիպման վճռորոշ դրվագը տեղի ունեցավ 18-րդ րոպեին, երբ «Արսենալի» պաշտպան Պեր Մերտեսակերը վերջին հույսի խախտման համար հեռացվեց խաղադաշտից:
Մեկ խաղացողի առավելություն ստանալով, «Չելսին» շուտով հաշվի մեջ առաջ անցավ՝ 23-րդ րոպեին աչքի ընկավ Դիեգո Կոստան: Դրանից հետո մինչև խաղավերջ հաշիվը մնաց անփոփոխ, թեպետ «Արսենալը» մի քանի անգամ մոտ էր գոլ խփելուն:
Այս պարտությունից հետո «Արսենալը» 44 միավորով «Մանչեսթեր Սիթիի» հետ կիսում է 2-3-րդ հորիզոնականները՝ 3 միավոր զիջելով առաջատար «Լեսթերին»:
[b]Անգլիայի առաջնություն, 23-րդ տուր
[/b]«Արսենալ» - «Չելսի»՝ 0:1
Դիեգո Կոստա, 23