211652_close_icon
views-count55356 դիտում article-date 09:50 07-04-2019

Արտակարգ դեպք Կոտայքի մարզում. Վթարի ենթարկված Grand Cherokee-ի 34-ամյա վարորդը վիճաբանության մեջ է մտել իրեն օգնության ձեռք մեկնած քաղաքացու հետ, հետո էլ ասել, թե ինքը հայտնի փաստաբան է՝ իրավաբանությունից ջոգող տղա. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ ապրիլի 7-ին, ավտովթար է տեղի ունեցել կոտայքի մարզում: Ժամը 07:30-ից - 08:30-ն ընկած ժամանակահատվածում ոստիկանության Կոտայքի բաժին ահազանգ է ստացվել, որ Երևան-Սևան ավտոճանապարհի 22 կմ հատվածում վիճաբանություն է տեղի ունենում քաղաքացիների միջև: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են մեկնել ոստիկանության Կոտայքի բաժնի եւ ոստիկանության Բյուրեղավանի բաժանմունքի օպերատիվ խմբերը, ովքեր պարզել են, որ գիշերը ժամը 00:30-ի սահմաններում Երևանի բնակիչ, 34-ամյա Գևորգ Հակոբյանը իր վարած «ՋԻՊ» «Grand Cherokee» մակնիշի 03 ՕՕ 013 համարանիշի ավտոմեքենայով Երևան-Սևան ավտոճանապարհի նշված հատվածում, դեպի Երևան ընթանալիս, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել երկաթե արգելապատնեշներին, կոտրել այն: Ըստ նախնական տեղեկությունների, վթարի հետեւանքով բարեբախտաբար զոհեր եւ վիրավորներ չկան: Դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, վարորդն ավտոմեքենան թողել է դեպքի վայրում, առավոտյան վերադարձել է նշված վայր, ու այդ ժամանակ նշված վայրով անցնող մի քաղաքացի տեսել է վթարված ավտոմեքենան, կանգնել եւ իր օգնությունն է առաջարկել, սակայն վարորդ Գ. Հակոբյանը վիրավորական արտահայտություններ է արել իրեն օգնության ձեռք մեկնող քաղաքացուն, ու մի քանի հատ էլ «մուշտի է տվել»: Գ.Շամշյանի տեղեկություններով՝ վթարի փաստով նյութեր են նախապատրաստվում ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի հետաքննիչ Ռուբեն Գևորգյանի կողմից, իսկ ծեծկռտուքի փաստով նյութեր են նախապատրաստվում ոստիկանության Կոտայքի բաժնում: Հավաքվածներն ասում էին նաեւ, որ վարորդը տեսնելով, որ ժամանում են ոստիկանները, հավաքվածներին ասել է. «Ես հայտնի փաստաբան եմ, իրավաբանությունից լավ էլ ջոգող տղա եմ, ես գնում եմ, պետք լինեմ կամ կհրավիրեք, կամ ծանուցագիր կուղարկեք հետեւիցս»: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ հարվածի արդյունքում «Ջիպ»-ի անվահեծաններից մեկը կոտրվել է: [color=#CC0000]*** 16:30 Քիչ առաջ SHAMSHYAN.com է զանգահարել Գ. Հակոբյանը և հայտնել, որ ինքը ոչ մի բռնություն չի կիրառել, ընդհակառակը, ինքը վթարված ավտոմեքենայի մոտ կանգնած է եղել, երբ մեկ այլ ավտոմեքենա մոտեցել է դեպքի վայր, որտեղից 2 քաղաքացի են իջել ու այս պահին իրեն անհասկանալի պայմաններում բռնություն են կիրառել իր նկատմամբ, ինչից հետո ինքը ստացել է մարմնական վնասվածքներ: Այս պահին Կոտայքի մարզի ոստիկանները ձեռնարկում են անհրաժեշտ միջոցառումներ՝ Գ. Հակոբյանի հայտնած անձանց ինքնությունը, ավտոմեքենան պարզելու և հայտնաբերելու ուղղությամբ: Գ. Հակոբյանը հայտնեց նաև, որ իրեն երբ բժիշկները օգնություն են փորձել ցուցաբերել, հրաժարվել է:[/color] Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 33+
33+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր