211652_close_icon
views-count4473 դիտում article-date 11:09 06-04-2019

Պաշտոնը ստանձնելիս ԿԳ նախարարի դրամական միջոցը կազմել էր 480 000 ՀՀ դրամ, եկամուտների հանրագու­մարը՝ 1 841 688 ՀՀ դրամ. «Փաստ»

«Փաստ» թերթը գրում է. «ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձ­նաժողովին է ներկայացրել 2018թ. տարե­կան հայտարարագիրը: Հանձնաժողովի պաշտոնական կայքում հրապարակված հայտարարագրի համաձայն՝ Հարությու­նյանը անշարժ և շարժական գույք չունի: Նախարարը ներկայացրել է տվյալներ միայն դրամական միջոցների և եկամտի վերաբերյալ: 2018թ. հարկային տարվա սկզբում նրա դրամական միջոցը կազ­մել է 230 000 ՀՀ դրամ: Հարկային տար­վա վերջում դրամական միջոցը կազմել է 1 43.1 633 ՀՀ դրամ: Ա. Հարությունյանի եկամուտների հանրագումարը 2018թ. հարկային տա­րում կազմել է 7 716 582 ՀՀ դրամ: Նշված եկամտից 1 204 771 ՀՀ դրամը և 4 843 615 ՀՀ դրամը գոյացել են երկու աշխատաավարձերից: Ստացված փոխա­ռություններից (վարկեր) ստացած եկա­մուտներն էլ կազմել են 600 000 ՀՀ դրամ և 1 068 196 ՀՀ դրամ: Ի տարբերություն 2018թ. տարեկան հայտարարագրի, ԿԳ նախարարի՝ 2018թ. պաշտոնը ստանձնելու հայտա­րարագրում առկա էր նաև բնակարան: Պաշտոնը ստանձնելու հայտարարագ­րում դրամական միջոցը կազմել էր 480 000 ՀՀ դրամ, եկամուտների հանրագու­մարը՝ 1 841 688 ՀՀ դրամ»: Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

Նմանատիպ նյութեր