211652_close_icon
views-count15341 դիտում article-date 23:46 04-04-2019

«Սպայկա»-ի տնօրենը ձերբակալվել է․ Դավիթ Անանյանը հաստատեց. Factor.am

«Սպայկա» ընկերության տնօրեն Դավիթ Ղազարյանի ձերբակալության մասին տեղեկությունները ճիշտ են։ Այս մասին [url=https://factor.am/138924.html?fbclid=IwAR2t5rzI3DRPAJNlPMVAIRellInqODiAQ72YAhP91u0WFhHoryJfNhnLrN4]Factor.am[/url]֊ի հետ զրույցում ասաց ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը։ Անանյանը նաեւ չհերքեց, որ ՊԵԿ հետաքննական վարչությունը «Սպայկա» ընկերությունում ստուգումներ է իրականացրել։ Դավիթ Անանյանը մեր այլ հարցերի չպատասխանեց։ Հիշեցնենք, որ 2018 թվականի հուլիսի 9-ին Պետական եկամուտների կոմիտեի խոշոր և միջին հարկ վճարողների հարկային տեսչության հետաքննության վարչությունը հայտարարել էր, որ բեռնափոխադրումներով զբաղվող «Սպայկա» ընկերությունը, որը խոշորագույններից է միրգ-բանջարեղենի արտահանման ոլորտում, իրականությանը չհամապատասխանող հայտարարագրեր է ներկայացրել, ինչի արդյունքում պետական բյուջե չի վճարվել 2,045,282,459 դրամ գումար: Մի քանի օր առաջ մեր հարցին, թե ինչու՞ է ընկերությունը հարկ թաքցրել, Դավիթ Ղազարյանն ասել էր. «Հարկ չենք թաքցրել, պետք է տարին վերջանար, որ տային այդ հաշվետվությունը: Ընդամենը սա է»: Ղազարյանը նաև հայտնել էր, որ ՊԵԿ-ի հետ թյուրիմացությունները հարթվել են, շահութահարկի մասով ուղղումներ են կատարել: «Պետական բյուջե գումար է վճարվել, մենք մեր ուղղումը տվել ենք: Այդ գումարն ամբողջությամբ վճարվել է»,- ասել էր Ղազարյանը:

Նմանատիպ նյութեր