211652_close_icon
views-count1871 դիտում article-date 15:21 04-04-2019

«Մանչեսթեր Յունայթեդից» ամռանը կարող են հեռանալ միանգամից 6 խաղացող

«Մանչեսթեր Յունայթեդը» մրցաշրջանի ավարտից հետո մտադիր է էականորեն փոփոխել կազմը: Ամռանը ակումբից կարող են հեռանալ հիմնական կազմի միանգամից վեց խաղացող: Նրանց թվում է, մասնավորապես Անդեր Էրերան, որին ցանկանում է ձեռք բերել ՊՍԺ-ն, և Խուան Մատան, որը բանակցություններ է վարում «Բարսելոնայի» հետ: Չիլիացի կիսապաշտպան Ալեքսիս Սանչեսը վնասվածքների պատճառով խաղային անհրաժեշտ պրակտիկա չունի, բացի այդ, նրա աշխատավարձը ամենաբարձրն է ԱՊԼ-ում, սակայն նրա վերաբերյալ վերջնական որոշումը կկայացնի գլխավոր մարզիչ Օլե-Գունար Սուլշերը: Մեծ հավանականությամբ, «Յունայթեդից» կհեռանան նաև պաշտպաններ Անտոնիո Վալենսիան, Մարկոս Ռոխոն և Մատեո Դարմիանը: Միևնույն ժամանակ մանկունյանցիների ղեկավարությունը բանակցություններ է վարում դարպասապահ Դավիդ Դե Խեայի հետ՝ մոտ ժամանակներս պայմանագիրը նրա հետ երկարաձգելու նպատակով:

Նմանատիպ նյութեր