211652_close_icon
views-count1731 դիտում article-date 15:24 04-04-2019

Հետախուզվողը հայտնաբերվեց Բագրատաշենի սահմանային անցակետում

«Զինանոց-2019» համալիր-կանխարգելիչ միջոցառման շրջանակներում ապրիլ 3-ին, ժամը 11.50-ին, Բագրատաշենի սահմանապահ վերահսկողության բաժնից ոստիկանության Բագրատաշենի բաժանմունք բերման է ենթարկվել 37-ամյա Ջեմալ Ն.-ն, որը փետրվարի 8-ից հետախուզվում էր ոստիկանության Արագածի բաժնի կողմից ՀՀ քրեական օրենսգրքի 329 հոդվածի (պետական սահմանն ապօրինի հատելը) 1-ին մասի մեղադրանքով: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր