211652_close_icon
views-count946 դիտում article-date 11:22 04-04-2019

Մեկնարկել է կառավարության հերթական նիստը. օրակարգում ընդգրկված է 42 հարց է, որից 3-ը՝ գաղտնի. ՈՒՂԻՂ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ այսօր՝ ապրիլի 4-ին, կառավարությունը հերթական նիստն է անցկացվում: Օրակարգում 42 հարց է, որից 27-ը՝ չզեկուցվող, 3-ը՝ գաղտնի: Մասնավորապես, օրակարգում հետևյալ հարցերն են. - ԱԺ արտահերթ նիստ գումարելու մասին, - Հանրային խորհրդի նախագահ նշանակելու մասին, - Փոքր և միջին «Խելացի» անասնաշենքերի կառուցման կամ վերակառուցման և դրանց տեխնոլոգիական ապահովման պետական աջակցության ծրագիրը հաստատելու մասին, - «Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսությունում կարկտապաշտպան ցանցերի ներդրման համար տրամադրվող վարկերի տոկոսավճարների սուբսիդավորում» ծրագիրը հաստատելու մասին, - Հայաստանի Հանրապետության Արարատի և Արմավիրի մարզերում լոլիկի հարավամերիկյան ցեց վնասատուի դեմ պայքարի միջոցառումների իրականացման պիլոտային ծրագիրը հաստատելու մասին. - Անհատույց օգտագործման իրավունքով անշարժ գույք հանձնելու և քանդման (ապամոնտաժման) աշխատանքներ կազմակերպելու մասին, - Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Գորայքի համայնքի ղեկավարի և ավագանու անդամների արտահերթ ընտրություններ նշանակելու և անցկացնելու մասին և այլ հարցեր:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր