211652_close_icon
views-count2420 դիտում article-date 10:15 01-11-2018

Ընթանում է կառավարության նիստը. օրակարգում 30 հարց է, որից 21-ը՝ չզեկուցվող, 1-ը՝ գաղտնի. ՈՒՂԻՂ

ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի գլխավորած կառավարությունն այսօր՝ նոյեմբերի 1-ին, նիստ է անցկացնում: Oրակարգում ընդգրկված է 30 հարց, որից 21-ը՝ չզեկուցվող, իսկ 1–ը՝ գաղտնի: Այդ թվում նաեւ «Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին ամրացված ավտոմեքենաները հետ վերցնելու եւ համապատասխանաբար Հանրապետության Նախագահի աշխատակազմին, Հայաստանի Հանրապետության պետական վերահսկողական ծառայությանը և Հայաստանի Հանրապետության սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությանը ամրացնելու մասին որոշման նախագիծը: Նշենք, որ այսօր կառավարության նիստից հետո Ն. Փաշինյանը կուղևորվի ԱԺ, որտեղ խորհրդարանը հատուկ նիստում կքննարկի վարչապետի ընտրության հարցը: Սա հրաժարականից հետո Նիկոլ Փաշինյանի երկրորդ առաջադրումն է, և եթե ինչպես առաջին անգամ, այնպես էլ երկրորդ անգամ վարչապետ չընտրվեց, Ազգային ժողովը լուծարվում է իրավունքի ուժով և կազմակերպվում են արտահերթ խորհրդարանական ընտրություններ:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր