211652_close_icon
views-count2324 դիտում article-date 15:55 03-04-2019

Փաշինյանը դատարանում մանրամասներ ներկայացրեց 2017թ. խորհրդարանական ընտրությունների քարոզարշավի ժամանակ տեղի ունեցած միջադեպից

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթ նստավայրում անցկացվող դատական նիստում մանրամասներ է ներկայացնում 2017 թվականի մարտի 31-ին տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ: Ինչպես հաղորդում է «[url=https://armenpress.am/arm/news/969939.html]Արմենպրես[/url]»-ը, ՀՀ վարչապետը, ով դատարանում հանդես է գալիս վկայի կարգավիճակով, նշեց, որ 2017 թվականի խորհրդարանական ընտրություններին քարոզարշավի վերջին օրը վնասվել է «Ելք» դաշինքի շարժական շտաբը, գողացվել է դրոշը: «2017 թվականի մարտի 31-ն էր, երեկոյան ժամերն էին, խորհրդարանական ընտրությունների նախընտրական քարոզարշավի վերջին օրն էր: Ինձ զանգում են, և ասում, որ մեր շտաբի որոշ անդամների, մասնավորապես, Հայկ Սարգսյանի վրա հարձակում է եղել: Ասեմ, որ Հայկ Սարգսյանը մեր նախընտրական շտաբի պետն է եղել խորհրդարանական ընտրությունների ժամանակ: Մինչ դեպքը, երբ ես եղա շտաբում, տեսա, որ բազմաթիվ չբաժանված բուկլետներ կան, և խնդրեցի, որ Հայկը զբաղվի այդ հարցով: Երբ ասացին, որ Հայկի վրա հարձակում է եղել փորձեցի կապ հաստատել, սակայն չստացվեց: Հետո ինձ զանգեցին և պատմեցին միջադեպի մասին, ես էլ ասացի, որ այդ տարածքից հեռանան ասաց Նիկոլ Փաշինյանը: Նա նշեց, որ հեռախոսային խոսակցությունից հետո ուղևորվել է նախընտրական շտաբ: Այնտեղ շտաբի անդամները պատմել են միջադեպի մանրամասները: Ըստ դրանց՝ շտաբի անդամները շենքից դուրս են եկել բակ, ու տեսել են, որ շարժական շտաբի՝ ավտոմեքենայի, վրայի դրոշը բացակայում է, դրանից բացի, փակցված նկարի վրա ներկ է փչած եղել: Փորձել են ճշտել, թե ով է տարել դրոշը, այնտեղ գտնվող քաղաքացիներից մեկը նշել է, որ ինքն է դա արել: «Ավելին, ասվել է՝ ի՞նչ իրավունք ունեք այդ դրոշն օգտագործել: Այդ ֆոնի վրա խոսակցություն է տեղի ունեցել, տղաները հետ են պահանջել դրոշը, որի ընթացքում դրոշը տանող քաղաքացին հարվածել է Հայկ Սարգսյանին: Մեր շտաբի անդամները միջամտել են, որ հետագա հարվածներ չլինեն: Այդ անձը հանել է զենքը պահել է Հայկի վրա, ներկաներից մեկն արագ արձագանքել է, հարվածել է այդ քաղաքացու ձեռքին և զենքը վերցրել: Ահազանգել ենք ոստիկանություն, պատմել ենք, թե ինչ է տեղի ունեցել: Սպասել ենք ոստիկանությունը գա և արձանագրի: Այդ ժամանակ ուղիղ եթեր եմ մտել, ցուցադրել եմ, թե ինչ է տեղի ունեցել շարժական շտաբի հետ: Հարձակումը տեղի է ունեցել Հարավ Արևմտյան թաղամասի բակերից մեկում»,-ասաց Նիկոլ Փաշինյանը: Ամբողջությամբ կարդացեք սկզբնաղբյուր [url=https://armenpress.am/arm/news/969939.html]կայքում[/url]։

Նմանատիպ նյութեր