2091 դիտում
13:23 09-12-2018
Ամփոփ տվյալներ ԱԺ արտահերթ ընտրությունների քարոզարշավի ընթացքում տեղի ունեցած խախտումների վերաբերյալ
ԱԺ արտահերթ ընտրությունների քարոզարշավի ընթացքում տեղի ունեցած խախտումների վերաբերյալ ոստիկանությունում ստացվել և քննարկվում է ընդհանուր 81 հաղորդում։
Ահազանգերից 26-ը՝ առերևույթ հանցագործության հատկանիշներ պարունակող, իսկ 55-ը՝ ստուգման ենթակա այլ տեղեկություններ են։ Նշված 81-ից 25-ը Երևան քաղաքում են, իսկ մնացած 56-ը՝ հանրապետության մարզերում։
Հանցագործության մասին 26 հաղորդումներից 3-ը գտնվում են ՀՀ քննչական կոմիտեի վարույթում, 1 դեպքով հարուցվել է քրեական գործ և գործն ուղարկվել է ՀՔԾ, իսկ մնացած 22 դեպքերով ոստիկանության ստորաբաժանումներում նախապատրաստվում են նյութեր։ Ստուգման ենթակա 55 հաղորդումներից 17-ը՝ անհիմն լինելու պատճանաբանությամբ, թողնվել են անհետևանք, իսկ 38-ով դեռևս կատարվում են ստուգումներ։
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
604 դիտում
20:33 30-01-2025
Կոմիտասի թանգարան-ինստիտուտը նշում է հիմնադրման 10-ամյակը
814 դիտում
20:21 30-01-2025
Նարեկ Մկրտչյանը զրույց է ունեցել Աշխատանքի միջազգային կազմակերպության գլխավոր տնօրենի հետ
829 դիտում
20:09 30-01-2025
Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են