211652_close_icon
views-count1788 դիտում article-date 09:29 03-04-2019

40 մլրդ դրամը՝ գնաճի հաշվին. Մինչև տարեվերջ դրամը կարժեզրկվի՝ հատելով 500 դրամի շեմը. «Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է. ««Ժամանակ»-ի տեղեկություններով՝ կառավարության և Կենտրոնական բանկի միջև ձեռք բերված պայմանավորվածության շրջանակում մինչև տարեվերջ դրամը կարժեզրկվի մոտ 20 դրամով՝ հատելով 500 դրամի հոգեբանական շեմը: Սա արվելու է արտահանումը խթանելու ծրագրի շրջանակում, չնայած պարզ է, որ դրամի արժեզրկումը հանգեցնելու է գնաճի և բնակչության իրական եկամուտների նվազեցման: Բայց գնաճից կարող է օգտվել կառավարությունը՝ մեծացնելով բյուջետային մուտքերը: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը վերջերս հայտարարել էր, որ այս տարվա բյուջետային մուտքերը կարող են 40 մլրդ դրամով գերազանցել բյուջեով նախատեսվածը, և ըստ ամենայնի՝ նման տպավորիչ արդյունքն ապահովվելու է գնաճի հաշվին»: Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

Նմանատիպ նյութեր