211652_close_icon
views-count21348 դիտում article-date 20:38 02-04-2019

Արագածոտնի մարզում 48-ամյա վարորդը 06-ով բախվել է ծառին. վարորդն ու 3 ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի հետաքննիչ Խալաթյանի կողմից նյութեր են նախապատրաստվում՝ երեկ՝ ապրիլի 1-ին, Արագածոտնի մարզում տեղի ունեցած ավտովթարի փաստով: Ժամը 14:40-ի սահմաններում Արագածոտնի մարզի Ոսկեվազ գյուղի բնակիչ, 48-ամյա Սահակ Ասատրյանը իր վարած ВАЗ 2106 մակնիշի 34 AC 876 համարանիշի ավտոմեքենայով Մաշտոցի փողոցի թիվ 64 հասցեի դիմաց դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել ծառին: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդ Ս. Ասատրյանը, նրա ուղևորներ, համագյուղացիներ, 41-ամյա Սամվել Ասատրյանը, 71-ամյա Քնարիկ Ասատրյանը և 60-ամյա Մարուսյա Մկրտչյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Աշտարակ բժշկական կենտրոն: Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի 1-ն դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Վաչե Մալաքյանի, դասակի հրամանատար Հրանտ Գալստյանի գլխավորությամբ: [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները՝ Գևորգ Ղազարյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 8+
8+

Նմանատիպ նյութեր