Ժոզե Մոուրինյո. Պատրաստ եմ աշխատել Գերմանիայում
«Մանչեսթեր Յունայթեդի» նախկին գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն ցանկություն է հայտնել աշխատել Գերմանիայում:
«Այդ երկրում ես դեռ չեմ աշխատել: Ինչո՞ւ ոչ: Տեսնենք:
Ես կցանկանայիյ Չեմպիոնների լիգան նվաճել երրորդ ակումբի հետ և հինգերորդ ակումբի հետ հաղթել հինգերորդ ազգային առաջնությունը տարբեր երկրներում:
Սակայն այն, ինչ ցանկանում ես, միշտ չէ, որ կատարվում է: Իմ ամբիցիաները սահմանափակված չեն նման փոքրիկ քմահաճությամբ», ասել է Մոուրինյոն: