211652_close_icon
views-count14565 դիտում article-date 09:53 02-04-2019

Կյանքը ուրախ, ապրուստը՝ ձրի, կչկչոցներ և հռհռոցներ. Ազգային ժողովը դարձել է «կոմունալկա». «Իրավունք»

«Իրավունք» թերթը գրում է. «Երկրի թիվ մեկ քաղաքական ինստիտուտը՝ խորհրդարանի շենքը, վերածվել է «կոմունալկայի»: Թվում էր, որ այստեղ հավաքված տիկնայք և պարոնայք օրենսդիրները պետք է զբաղվեն լուրջ աշխատանքով, սակայն տպավորությունը բոլորովին այլ է: Նորաթուխ օրենսդիրներն իրենց զգում են, ինչպես հանրակացարանում, երբեմն անգամ նրանց սենյակներից լսվող կչկչոցներից ու հռհռոցներից անգամ ԱԺ աշխատակիցներն ու լրագրողներն են վեր թռնում: Պատկերացրեք, օրինակ, որ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության ու հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանն ընդունում է որևէ դեսպանի կամ արտասահմանյան հյուրի հանձնաժողովում, իսկ ոչ հեռու սենյակում գտնվող ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, երկրի առաջին աներձագ Հրաչյա Հակոբյանի սենյակում քեֆ-ուրախություն է այն աստիճան, որ ամբողջ միջանցքում իր և օգնականների ձայներն են թևածում: Սակայն սա դեռ ամենը չէ, «կոմունալկա» հիշեցնող միջանցքներում էլ հաճախ «կուչկված» իշխող քաղաքական ուժի տղերքն են, որոնք սկսում են դեսից-դենից «գյալաջի» անել ու հռհռալ: Այսպես էլ անցնում են օրերը Ազգային ժողովում՝ կյանքը ուրախ, ապրուստը՝ ձրի»: Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

Նմանատիպ նյութեր