211652_close_icon
views-count37747 դիտում article-date 09:47 27-06-2018

Սամվել Ալեքսանյանի ձրի լավաշի հերթերը վերացել են. «Իրավունք»

«Իրավունք» թերթը գրում է. «Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում՝ Սեբաստիայի փողոցի «Երևան սիթի» սուպերմարկետի հարևանությամբ գտնվող փռում, որը ևս կապվում է ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սամվել Ալեքսանյանի հետ, արդեն 4 տարի է, ինչ անվճար լավաշ են բաժանում: Ընդ որում՝ բարեգործական ակցիայից կարող են օգտվել միայն նշված համայնքի բնակիչները՝ օրական մեկ անգամ: Ու թեպետ այս տարիներին արտադրամասի մոտ գոյացող հերթերը բազմամարդ էին, պարզվում է՝ վերջին քաղաքական փոփոխություններից հետո տեղի բնակիչները սկսել են լավաշ այլևս չվերցնել: Մեր աղբյուրի փոխանցմամբ՝ իշխանափոխության առաջին օրերին ընդհանրապես մարդիկ ռիսկ չէին անում հացի հերթ կանգնել: Իսկ հիմա, չնայած հատուկենտ մարդիկ գնում են իրենց հասանելիք լավաշը ստանալու, բայց այլևս երբեմնի բազմամարդ հերթերը չկան»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր