211652_close_icon
views-count118279 դիտում article-date 19:24 01-04-2019

Արտակարգ դեպք Կոտայքի մարզում աշխատանքից տուն վերադառնալիս փրկարարն ու ծառայության մեջ գտնվող ճանապարհային ոստիկանները փրկել են 38-ամյա տղամարդու կյանքը, ով փորձում էր ինքնասպան լինել. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Քիչ առաջ արտակարգ դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 18:30-ի սահմաններում ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի 1-ին դասակի տեսուչներ Գևորգ Մարտիրոսյանը, Արսեն Ասատրյանը և Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության աշխատակից Նկոլայ Սարկիսովը կարողացել են Պտղնի գյուղի կամրջի վրա կանխել քաղաքացու ինքնասպանության փորձը: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, փրկարարը այդ պահին նշված հատվածով աշխատանքից տուն վերադառնալիս է եղել և նրա ավտոմեքենան կանգնեցրել են մի քանի քաղաքացիներ և տեղեկացրել, որ տղամարդը անցել է կամրջի վտանգավոր եզրագիծը և սպառնում է իրեն ցած նետել: Նույն քաղաքացիները մոտեցել են նաև նշված վայրում ծառայություն կատարող ճանապարհային ոստիկաններին: Փրկարարն ու ոստիկանները մոտեցել են ու մոտ 10 րոպե տղամարդու հետ անցկացրել հոգեբանական զրույց և կարողացել են համոզել տղամարդուն, որպեսզի նա չդիմի այդ ծայրահեղ քայլին: Դրանից հետո ճանապարհային ոստիկանների ծառայողական ավտոմեքենայով տղամարդուն տեղափոխել են Աբովյան բժշկական կենտրոն, որտեղ բժիշկները առաջին անհրաժեշտության բուժօգնություն են ցուցաբերել նրան: Այս պահին տղամարդը, ով Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Կոտայքի մարզի բնակիչ է, 38-ամյա Փաշիկ Դ.-ն է, և գտնվում է բժիշկների հսկողության տակ: Հիվանդանոց է ժամանել ոստիկանության Կոտանքի բաժնի օպերատիվ խումբը՝ հետաքննիչի գլխավորությամբ: [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները՝ Կարեն Գրիգորյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 12+
12+

Նմանատիպ նյութեր