ՆԱՏՕ-ի 2 ֆրեգատներ մտել են Օդեսայի նավահանգիստը
Հյուսիսատլանտյան դաշինքին պատկանող 2 նավեր ապրիլի 1-ի առավոտյան մտել են Օդեսայի նավահանգիստը։ Այդ մասին հայտնում է «Думская» թերթը։
Նավահանգիստ են մտել իսպանական F81 Santa Maria և կանադական FHH333 Toronto ֆրեգատները։
Նշված նավերը գտնվում են SNMG2 մշտակն խմբի ենթակայության տակ, որը հերթապահություն է իրականացնում Միջերկրական ծովում։ Մարտի 29-ին այն մտել է սևծովյան տարածաշրջան։