211652_close_icon
views-count1337 դիտում article-date 11:38 01-04-2019

Brexit-ի չեղարկման հանրագիրը ստորագրել է ավելի քան 6 մլն մարդ

Brexit-ի չեղարկման և Մեծ Բրիտանիան Եվրամիության կազմում պահելու պահանջով հանրագիրը մարտի 31-ի դրությամբ ստորագրել է ավելի քան 6 մլն մարդ: Այս միջնորդությունը առավել լայն աջակցությունն է ստացել բոլոր այն հանրագրերից, որոնք երբևեիցե զետեղվել են բրիտանական խորհրդարանի կայքում, հայտնում է Tass գործակալությունը; Նենք, որ ավելի վաղ երկրի կառավարությունն արձագանքել էր այդ հանրագրին՝ հայտարարելով, որ չի հրաժարվելու Brexit-ից, քանի որ մտադիր է հարգել 2016 թվականի հանրաքվեի արդյունքները։ YouGov սոցիոլոգիական ծառայության անցկացրած հարցման՝ հրապարակված տվյալների համաձայն՝ ներկայում բրիտանացիների 61 տոկոսը ցանկանում է, որ Միացյալ Թագավորությունը դուրս չգա ԵՄ կազմից: Հարցվածների 39 տոկոսը պատրաստ է պաշտպանել Լոնդոնի ու Բրյուսելի «ապահարզանն» այն պայմաններով, որոնք ամրագրված են Brexit-ի վերաբերյալ համաձայնագրի նախագծում, որը հաստատվել է Եվրամիության կողմից, բայց առայժմ չի ստացել բրիտանական խորհրդարանի հավանությունը։

Նմանատիպ նյութեր