Պորոշենկոն և Զելենսկին հայտարարել են առաջիկայում բանավեճեր անցկացնելու մասին
Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն գտնում է, որ նախագահական ընտրությունների երկրորդ փուլից առաջ անպայման պետք է տեղի ունենան թեկնածուների բանավեճեր:
Ինչեպս հայտնում է interfax-ը, Ուկրաինայի նախագահի թեկնածու շոումեն Վլադիմիր Զելենսկին էլ հայտարարել է, որ պատրաստ է մասնակցել բանավեճերին։
«Ընտրությունների երկրորդ փուլի հանգուցային բաղադրիչը պետք է դառնան նախընտրական բանավեճերը»,- Կիևում լրագրողներին ասել է Պորոշենկոն:
«Ես պատրաստ եմ: Ես բաց մարդ եմ, ես պատրաստ եմ ցանկացած հարցազրույցի: Ես շատ քիչ ժամանակ ունեմ կյանքում»,- ասել է Զելենսկին Կիեւի շտաբում կայացած բրիֆինգում, պատասխանելով այն հարցին, թե պատրաստ Է ինքն արդյոք բանավեճեր անցկացնել Պորոշենկոյի հետ։