Ուկրաինայի ԿԸՀ-ն հաշվարկել է արտասահմանյան բոլոր քվեաթերթիկները. Պորոշենկոն առաջինն է, Զելենսկին՝ երկրորդը
Ուկրաինայի ԿԸՀ-ն հաշվարկել է արտասահմանում երկրի նախագահական ընտրությունների ամբողջական արդյունքները։
Ինչպես հաղորդում է «112 Ուկրաինա»-ն, համաձայն արտասահմանում ընտրություններին մասնակցել է ավելի քան 55 հազար ուկրաինացի։
Համաձայն արդյունքների՝ առաջին տեղում գործող նախագահ Պյոտր Պորոշենկոն է։ Նրան օգտին քվեարկել է ընտրողների 38.93 տոկոսը։
Երկրորդ տեղում շոումեն Վլադիմիր Զելենսկին է։ Վերջինիս ձայն է տվել ընտրողների 26.0 տոկոսը։
Երրորդ տեղում «Քաղաքացիական դիրքորոշում» կուսակցության առաջնորդ Անատոլի Գրիցենկոն է՝ 10,64 տոկոս։ Չորրորդում՝ ինքնառաջադրված Իգոր Սմեշկոն՝ 6,62 տոկոսը։
Ընդհանուր հաշվով՝ հաշվարկվել է 55 հազար 31 ձայն։ Արտասահմանյան ընտրատարածքում բացվել էր 101 ընտրատեղամաս։