Պորոշենկոն հայտարարել է Ուկրաինայում ՌԴ Պետդումայի ընտրություններն անցկացնելու անհնարինության մասին
Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն հայտարարել է, որ սեպտեմբերի 18-ին Ռուսաստանի Դաշնության Պետդումայի ընտրություններին Ուկրաինայում գտնվող ՌԴ քաղաքացիները չեն կարող մասնակցել, քանի որ ուկրաինական իշխանությունները չեն պատրաստվում կազմակերպել ընտրական գործընթաց։ Այդ մասին հայտնել է Պորոշենկոյի մամուլի քարտուղար Սվյատոսլավ Ցեգոլկոն։
Նա նշել է, որ այդ կապակցությամբ Ուկրաինայի նախագահը հրահանգել է երկրի ՆԳ նախարարին այդ մասին իրազեկել Կրեմլին։
Այսպիսով, ընտրություններին կակարողանան քվեարկել միայն Ուկրաինայում ՌԴ հյուպատոսության ու դեսպանատան աշխատակիցները։